Մայիսի 28-ի վաղ առավոտյան Ուզբեկստանի մի քաղաքացի Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան հիվանդանոց է ներկայացել: Բժիշկները նրա ոտքերին կտրող գործիքով հասցված վերքեր են հայտաբերել: Քիչ անց պարզվել է նաեւ, որ տուժածը գանգուղեղային փակ վնասվածք ունի, իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրին վկայակոչելով, հաղորդում է «Ռոսբալտ» գործակալությունը:

Տղամարդը պատմել է, որ գիշերը` ժամը մոտավորապես 1:00-ին Կուզնեչնի նրբանցքում խուլիգանների հարձակման զոհ է դարձել: