Թալիբները դատապարտել են 2014թ. ԱՄՆ-ի հիմնական զորքերի հեռանալուց հետո Աֆղանստանում մոտ 10 հազար հոգանոց զորք թողնելու որոշումը։

«Բարաք Օբաման հայտարարել է, որ Աֆղանստանում շուրջ 10 հազար զինվոր կթողնի մինչեւ 2016թ. եւ կշարունակի օկուպացիան։ Մենք դատապարտում ենք այս որոշումը, այն խախտում է ինքնիշխանությունը, կրոնական հիմնադրույթները եւ երկրում մարդու իրավունքները», - «Թալիբան» շարժման հայտարարությունից մեջբերում է կատարում  Daily star-ը։

«Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է դադարեցնել բռնությունն Աֆղանստանում, պետք է այնտեղից դուրս ների իր բոլոր զինվորներին: Մենք կշարունակենք ջիհադը նույնիսկ, եթե Աֆղանստանում մնա թեկուզ  մեկ ամերիկացի զինվոր», - նշվում է թալիբների հայտարարության մեջ:

Նախօրեին Օբաման հայտարարել էր, որ 2015 թ. սկզբին Աֆղանստանում կմնա 9,8 հազար զինծառայող, փոխանցում է «Ռոսբալտը»:

ԱՄՆ-ի նախագահը զգուշացրել է, որ ԱՄՆ ռազմական ներկայությունն Աֆղանստանում 2014 թ. հետո կպահպանվի միայն այն դեպքում, եթե Աֆղանստանի նոր նախագահը երկկողմ պայմանագիր ստորագրի: