ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հունիսի սկզբին 12 F-16 կործանիչ կուղարկեն հարավկորեական Կունսան կայան, որը տեղակայված է Սեուլից 274 կմ հարավ։ Դրանք այնտեղ կմնան չորս ամիս, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին հաղորդվել էր նաեւ, որ Վաշինգտոնը դիտարկում է Հարավային Կորեայում THAAD ՀՀՊ համակարգ տեղադրելու հնարավորությունը:
Ըստ Wall Street Journal-ի տվյալի՝ ԱՄՆ-ին պատկանող հակահրթիռային համալիրը երկրում ժամանակավորապես է տեղակայվելու: Ավելի ուշ մշտական հիմունքով կարող է տեղակայվել այն ՀՀՊ-ն, որը Սեուլը կգնի ԱՄՆ-ից:





























