Թաիլանդում արգելափակել են Facebook-ն ու Instagram-ը։
«Մի շարք սոցցանցեր, այդ թվում Facebook-ը, ժամանակավորաօես արգելափակվել են Խաղաղության եւ կարգի պահպանման ազգային խորհրդի հրամանով», - ասված է երկրի տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների նախարարության հաղորդագրությունում։
Թաիլանդցի զինվորականները միաժամանակ ազատ են արձակել նախորդ շաբաթ՝ ռազմական հեղաշրջումից հետո ձերբակալված 120 ակտիվիստների, քաղաքական գործիչների, գիտնականների, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Այնուամենայնիվ, բանակի մամուլի քարտուղարը նշել է, որ տասնյակ մարդիկ դեռ շարունակում են կալանքի տակ մնալ, իսկ ազատվողների համար որոշակի սահմանափակումներ են գործում:
Հիշեցնենք, անցյալ շաբաթ Թաիլանդի բանակի հրամանատար, գեներալ Պրայուտ Չան Օչա Նաժատը հայտարարել էր երկրում իշխանությունը զինվորականների ձեռքն անցնելու եւ գործող Սահմանադրության դադարեցման մասին:
Դրանից հետո զինվորականները հրամայել էին ժամանակավորապես դադարեցնել հեռուստատեսությամբ բոլոր հաղորդումների հեռարձակումը:





























