Panasonic ճապոնական էլեկտրոնային կորպորացիան Let's Note սերիայի ավելի քան 43 հազար նոութբուք հետ կանչելու մասին որոշում է կայացրել: Հետկանչի պատճառը մարտկոցի թերի աշխատանքն է, ինչի արդյունքում համակարգչի գերտաքացում եւ բռնկում կարող է տեղի ունենալ: Այս մասին տեղեկությունը ընկերությունն է տարածել:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, տեխնիկական սպասարկում է առաջարկվում 2011թ. ապրիլ-հուլիս ամիսներին թողարկված SF-S10 եւ CF-N10 մոդելների համար:
«Մոդելների օգտատերերին խորհուրդ է տրվում համակարգիչներն անջատել ու սնուցումից զերծ պահել», - նշվում է ընկերության կողմից տարածված հայտարարության մեջ: Panasonic-ը հաճախորդներին խոստացել է առաջիկայում նոութբուքերի անվճար վերանորոգում ապահովել:
Մինչ այժմ ընկերությունը Let's Note համակարգիչների բռնկման մասին երեք բողոք է ստացել: Հիշյալ դեպքերից եւ ոչ մեկի արդյունքում օգտատերերը չեն տուժել:
Ընթացիկ տարվա ապրիլ ամսին նույնանման պատճառով Vaio սերիայի նոութբուքերի հետկանչի մասին էր հայտարարել մեկ այլ ճապոնական` Sony կորպորացիոն: Հարկ է նշել, որ հիշյալ շարժական համակարգիչները եւս Panasonic ընկերության կողմից թողարկված մարտկոցներով են աշխատում:





























