Մրգերի փոխարինողներ տպող եռաչափ տպիչ է ստեղծվել: Թողարկվող արտադրանքը իրականից չտարբերվող համային որակներ ունի, սակայն արտաքինից խավիարի է նման:

ТСН-ի հաղորդմամբ, եռաչափ տպիչը Նյու-Յորքում ընթացող Tech Food Hack ցուցահանդեսին է ներկայացվել:

Ցուցանմուշը դեռեւս թեստային մոդել է հանդիսանում: Այդ կերպ նորամուծության հեղինակները փորձում են հասարակության եւ ներդրողների` տեխնոլոգիայի հանդեպ հետաքրքրվածության մակարդակը գնահատել:

Ֆինանսավորում գտնելու դեպքում եռաչափ տպիչը կարող է ռեստորաններում եւ հրուշակեղենի խանութներում կիրառություն գտնել: Ավելին` այն նույնիսկ կենցաղային օգտագործման համար կարող են գնել: