Միջազգային հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Լոնդոնը Եվրոպայի «կոկաինային մայրաքաղաքն է»: Ինչպես գրում է The Times թերթը, կոկաինի օգտագործման մակարդակը Բրիտանիայի մայրաքաղաքում ամենաբարձրն է այլ եվրոպական երկրների շարքում:

«Ամիս չի անցնում, որ կասկածի տակ չհայտնվի որեւէ բրիտանական հայտնի անձի քիթը»,-նշում է պարբերականը: Հետազոտությունը թույլ է տալիս ենթադրել, որ նման օրինակները միայն կաթիլ են ծովում:

Եվրոպայի «Կոկաինային մայրաքաղաքների» վարկանիշում երկրորդը Անտվերպենն է (Բելգիա):

Եվրոպայի արեւմտյան եւ որոշ հարավային քաղաքներում առավել տարածված են կոկաինն ու էքստազին: Արեւելյան Եվրոպայի քաղաքներում առավել տարածված է մետամֆետամինը:

Բարեգործական DrugScope կազմարեպության տվյալներով, մոտ 700 հազար բրիտանացիներ (16-59 տարեկան) կոկաին են օգտագործում, եւս 180 հազարը՝ կրեկ-կոկաին: