Փորձագետները կազմել են աշխարհի ամենագեղեցիկ քաղաքական գործիչների վարկանիշը: Այն գլխավորել է 38-ամյա իտալուհի Մարա Կարֆանյան, որը Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությունում զբաղեցրել է հավասար հնարավորությունների հարցերով նախարարի պաշտոնը:

Մարա Կարֆանյան Բեռլուսկոնիի «Առաջ Իտալիա» կուսակցության անդամ է: Նա իրավաբանական կրթություն ունի, իսկ նախկինում ֆոտոմոդել ու հեռուստահաղորդավար է եղել:

Վարկանիշում երկրորդ  տեղը զբաղեցրել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն: Առաջին տասնյակում են նաեւ ռուսաստանցի Ալինա Կաբաեւան եւ շբեդ Հանս Լինդեն, հաղորդում է Euromag-ը:

Ալինա Կաբաեւան ՌԴ պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր է: Հանս Լինդեն Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր է: