Ուկրաինան Ռուսաստանին նվիրեցղ Ղրիմը, կարծում է Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման (1994-2005թթ.), հաղորդում է ՈՒՆՆ-ը:
«Այն ժամանակ, երբ անհայտ մարդուկները եկան Ղրիմի խորհրդարան եւ կառավարություն, եւ բոլորը նրանցից հրաժարվեցին, Պուտինն ասաց, որ իրենը չեն, Ղրիմը ասաց՝ իրենը չեն, պետք էր գնալ եւ ոչնչացնել դրանց: Դրանք ահաբեկիչներ են, եթե իրենցից բոլորը հրաժարվում են.. իսկ այսպես մենք նվիրեցինք Ռուսաստանին»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում Իվանո-Ֆրանկովսկի երկրամասում:
Կուչմայի խոսքով, պետք էր լրացուցիչ զորքեր մտցնել Ղրիմ եւ Կերչի նեղուց: Ըստ Կուչմայի, այժմ գլխավորը Դոնբասը չկորցնել է, եւ անհրաժեշտության դեպքում զենք կիրառելը:





























