Անկախությունը պաշտպանելու համար Ուկրաինան իր բանակն ամրապնդելու անհրաժեշտություն ունի եւ ներկա պահին Միացյալ Նահանգների ուղիղ ռազմական օգնության կարիքն է զգում: Ukrinform գործակալության վկայակոչմամբ, նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն այդ մասին The Washington Post պարբերականին տված հարցազրույցին է ասել:
Նրա խոսքով, հարցը կարելի է երկրորդ աշխարհամարտի ժամանակ կիրառություն գտած լենդ-լիզինգի պայմանագրի շրջանակում լուծել:
«Ներկայումս մեզ, լենդ-լիզինգին զուգահեռ, նաեւ անվտանգության մասին նոր պայմանագիր է պետք: Հարկավոր է ռազմա-տեխնիկական եւ խորհրդատվական ոլորտներում եւս համագործակցություն ծավալել: Մենք պատրաստ է պայքար մղել` հանուն անկախության», - հայտարարել է Պորոշենկոն` համոզմունք հայտնելով, որ իր երկրի նկատմամբ խոշոր ագրեսիայի կիրառման հավանականություն կա, եւ որ պարագայում պատժամիջոցները չեն օգնի:





























