Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, թե իշխանություններին հաջողվել է լուծել ընդդիմության բողոքների հարցը եւ կանխել արյունահեղությունը: Այդ մասին ասվում է Աբխազիայի նախագահի կայքում:

«Նախագահը հատուկ ընդգծեց, թե լուծվել է գլխավոր խնդիրը, կանխվել է արյունահեղությունը: Ինչպես նշել են նիստի մասնակիցները, ցուցարարների պահվածքը կարող էր նման զարգացման հանգեցնել: Անվտանգության խորհրդի անդամները քննարկել են ստեղծված իրավիճակն ու կարգավորման հարցերը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Սուխումում ցուցարարները գրավել էին նախագահի նստավայրը եւ հայտարարել, թե իրենց ձեռքն են վերցնում իշխանությունը: