Ադբեջանի ղեկավարոթյունը հետաքրքրվում է պակիստանյան հեռահար հրթիռներով։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Պակիստանի ռազմաարդյունաբերության նախարարությունը։

Նախարարության ներկայացուցիչն ասել է, որ երկու կողմերի միջեւ արդեն տեղի են ունեցել նախնական բանակցություններ: «Մեր միջեւ Ադրբեջանին նման հրթիռներ վաճառելու հարցում ոչ մի խնդիր չկա։ Այն հանգամանքը, որ մեր երկրների միջեւ առկա քաղաքական եւ ռազմական հարաբերությունները  գտնվում են բարձր մակարդակի վրա, հնարավորություն է տալիս մեզ առանց որեւէ խնդրի Ադրբեջանին տալ տեխնոլոգիական ամենավերջին ձեռքբերումները»։

Պակիստանի ՌԱՆ ներկայացուցիչը նշել է, որ նրանք պատրաստ են վաճառել ոչ միայն հեռահար հրթիռներ, այլեւ այլ պաշտպանական համակարգեր, որոնց կարիքը Բաքուն ունի։

Նախարարության ներկայացուցիչը չի նշել  թե ինչ հրթիռների մասին է խոսքը։