Միլիոնավոր հավատացյալներ կաթոլիկ եկեղեցու սրտում ծագած նոր` խոշորագույն սկանդալի զարգացման ականատեսն են դարձել: Հռոմի պապ Ֆրանցիսկոսի` Սուրբ հողում ուխտագնացությանը զուգահեռ, գերմանացի լրագրողները փաստագրական ֆիլմ են հրապարակել, որտեղ Վատիկանում գործող հոգեւորականների կենսակերպն է նկարագրվում:

Ոչ ավանդական սեռական հարաբերություններ, ինտրիգներ, փողերի լվացում… Եւ այս ամենը, եթե ֆիլմի հեղինակներին հավատալու լինենք, այսբերգի տեսանելի մասն է միայն: НТВ հեռուստաընկերության թղթակցի խոսքով, մութ անցյալի հանդիմանելի երեւույթներից` կոռուպցիայից եւ սեռական սկանդալներից, Վատիկանին, կարծես թե, ազատվել չի հաջողվում: ARD հեռուստաալիքով ցուցադրված «Վատիկանյան դավադրություն» ֆիլմի հեղինակներն ապացուցում են` այդ ամենը բոլորին էլ կաթոլիկ եկեղեցու անցյալը չէ, այլ` ավելի քան իրական ներկան: