Թաիլանդի զինվորականները եւ նախկին կառավարության կողմնակիցները, որոնք «կարմիր շապիկավորներ» անունն են կրում, «երկիրը ժողովրդավարության տանելու» մասին համաձայնություն են կայացրել: Այս մասին «Դիկտատուրայի դեմ` հանուն ժողովրդավարության միացյալ ճակատի» առաջնորդ Ջատուպորն Պրոմպանն է հայտարարել:
Վերջինս, եւս 9 ազդեցիկ «կարմիր շապիկավորների» հետ միասին, իշխանության ղեկը ստանձնած զինվորական խունտայի որոշմամբ, ազատ է արձակվել:
Ազատություն ստանալուց անմիջապես հետո Պրոմպանը Facebook-ի իր էջին գրել է, որ իշխանության ղեկին կանգնած Խաղաղության եւ կարգուկանոնի հաստատման ազգային խորհուրդը եւ «կարմիր շապիկավորները» ընդհանուր նպատակ են հետախնդում` «երկիրը ժողովրդավարության տանել»: Քաղաքական գործիչը նաեւ նշել է, որ զինվորականները ձերբակալված գործիչներին «շատ լավ» են վերաբերվել:





























