Ռուսասկան գազի մատակարարման դիմաց Ուկրաինայի պարտքը կազմում է մոտ 4 մլրդ դոլար: Այդ մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը մամուլիս ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Գազպրոմը» նոյեմբերից մինչեւ հիմա ներյակացրել է հաշիվներ, սակայն վճարումներ չեն եղել: Թվերը վերջին ամիսների ընթացքում աճում են, այժմ կազմում է մոտ 4 մլրդ դոլար»,- հայտարարել է Էթինգերը՝ նշելով, որ Եվրահանձնաժողովը հետաքրքրված է կողմերի միջեւ վեճի լուծման մեջ: «Մի շարք պատճառներով մեր շահերից է բխում, որպեսզի կոնֆլիկտն արագ կարգավորվի»,- ասել է եվրահանձնակատարը:

Էթինգերի խոսքով՝ 268,5 դոլարը հազար խորանարդի դիմաց բավական էժան է, իսկ 485 դոլարը՝ բավական թանկ է:

Ավելի վաղ եվրահանձնակատարը նշում էր, որ Ուկրաինան կարող է հունիսի 7-ից Ռուսաստանին վճարել 500 մլն դոլար գազի դիմաց պարտքից: