ԱՄՆ-ի՝ ողջ աշխարհում կարծիք ձեւավորել կարողությունն օգնեց մեկուսացնել Ռուսաստանին: Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը. Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վեսթփոինթ ռազմական ակադեմիայի կուրսանտների ավարտական արարողության ժամանակ: Շնորհիվ ամերիկյան առաջատարության՝ աշխարհը մեկ անգամ չէ, որ դատպարտել է Ռուսաստանի գործողությունները, հավելել է նա:
«Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները հիշեցնում են օրերը, երբ ռուսական տանկերն Արեւելյան Եվրոպա մտան»,- ընդգծել է Օբաման: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա դրա գործողություններն Արեւելյան Եվրոպայում Օբաման արդարացված է համարում:
«ՆԱՏՕ-ն ապացուցեց իր պարտավորություններն Արեւելյան Եվրոպայի մեր դաշնակիցների առաջ: ԱՄՀ-ն օգնում է կայունացնել ուկրաինական տնտեսությունը: ԵԱՀԿ դիտորդներն աշխարհի համար պարզ դարձրին Ուկրաինայի անկայուն շրջաններում տիրող իրավիճակը: Համաշխարհային կարծիքի այդ մոբիլիզիացին հակակշռեց ռուսական քարոզին, զինված ապստամբներին եւ սահամնին ռուսական զորքերին: Անցյալ շաբաթվա վերջին միլիոնավոր ուկրաինացիներ քվերակեցին: Երեկ զրուցել եմ նրանց ապագա նախագահի հետ:Մենք չգիտենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, խնդիրները լուրջ են լինելու: Սակայն միջազգային կարգով մենք մեր դաշնակիցների կողքին ենք, դա հնարավորորություն է տվել ուկրաինացիներին իրենց ապագան ընտրել»,- հայտարարել է Օբաման:





























