Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Forbes Woman»-ի վարկածով ութերորդ անգամ գլխավորել է աշխահի ամենաազդեցիկ կանանց ցուցակը: Նմանատիպ վարկանիշային աղյուսակ կազմվում է 2004թ.-ից ի վեր:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ցուցակում է ընդգրկվել Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան: ԱՄՆ-ի Դաշնային Պահուստային ծառայության նոր ղեկավար Ջանեթ Յելենն առաջին անգամ է ցուցակում եւ անմիջապես գրավել է երկրորդ հորիզոնականը: Նրան հաջոդրում է 49-ամյա Մելինդա Գեյթսը, ով գլխավորում է «Բիլ եւ Մելինդա Գեյթսներ» բարեգործական հիմնադրամը, եւ Բրազիլիայի 66-ամյա նախագահ Դիլմա Ռուսեֆը, ովքեր նախորդ տարվա ցուցակի համեմատ փոխվել են դիրքերով: Առաջին տասնյակում են ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդը, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ԱՄՆ-ի նախագահի տիկին Միշել Օբաման:





























