Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը հանդիպել է Աբխազիայի նախագայ Ալեքսանդր Անկվաբի հետ: Այդ մասին ՌԲԿ-ին հաղորդել է Աբխազիայի նախագահի մամուլի քարտուղար Քրիստիան Բժանիան: Հնադիպումը տեղի է ունեցել Աբխազիայում, սակայն ոչ Սուխումիում: Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում: Սուրկովն Աբխազիա է ժամանել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ռաշիդ Նուրգալիեւի հետ:

Ինչպես հաղորդում է «»-ն, Սուրկովը հանդիպել է ընդդիմության առաջնորդների հետ՝ «Աբխազիայի ազգային միասյության ֆորում» կուսակցության նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ, Աբխազիայի տնտեսական զարգացման կուսակցության նախագահ Բեսլան Բուտբայի հետ, վետերանների «Արուաա» հասարակական կազմակերպության նախագահ Վիտալի Գաբնիայի եւ նախկին վարչապետ Սերգեյ Շամբայի հետ: Սուրկովը հրաժարվել է մեկնաբանել հանդիպումը:

Իր հերթին Ռաուլ Խաջիմբան հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի օգնականը պատրաստ  է աշխատել բոլորի հետ, ովքեր հետաքրքրված են կոնֆլիկտի կարգավորմամբ: «Սուրկովը զրուցում է երկու կողմի հետ՝ մեր եւ նախագահի հետ, ով լքել է իր աշխատավայրին ու գտնվում է Գուդաութում տեղակայված ռուսական ռազմաբազայում»,- հայտարարել է Խաջիմբան:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ են նախագահի հրաժարականն ու բոլոր հարցերի կարգավորումը խաղաղ ճանապարհով: « Որեւէ զիջում չի լինելու. Միայն հրաժարական»,- ընդգծել է Խաջիմբան:

Հիշեցնենք, որ նախօրեին ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել ու գրավել է նախագահի վարչակազմի շենքը, ազգային հեռուստատեսությունը: Անկվաբը կատարվածն անվանել է «իշխանությունը ուժով գրավելու փորձ»:

Հազարավոր ընդդիմադիրներ չեն հեռանում նախագահի նստավայրից: Մոտ նույնքան մարդ նրա կողմնակիցներից հավաքվել են հարեւան հրապարակում: Նրանց առջեւ ելույթ են ունենում պատերազմի վետերաններ եւ ակտիվիստներ: Մայիսի 27-ին երկրի ուժայինները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ի պաշտպանություն նախագահի եւ ընդդեմ պայքարի ոչ սահմանադրական մեթոդների, հայտնում է «Apsny.ru »-ն: