Ավստրալացի աստղագետները Երկրից 250 մլն լուսատարի հեռավորությամբ մեծ NGC1434 ռադիոգալակտիկա են հայտնաբերել, որը, ըստ նրանց, ձեւավորվել է Մեծ պայթյունին հաջորդած միլիարդ տարիների ընթացքում:
Այս գալակտիկան չի բախվել մյուսներին, ինչը նրան հնարավորություն է տվել պահպանել նախնական առանձնահատկությունները: Նրանում աստղերի գոյացության ակտիվ գործընթաց է դեռ տեղի ունենում, իսկ NGC1434-ի կենտրոնում անցքը ոչ մի կերպ չի հայտնաբերվում, փոխանցում է lenta.ru-ն:
Գալակտիկայի չափերը մեծ են: Թե ինչու դրա սեւ խոռոչը ակտիվ չէ, գիտնականները դեռ պետք է պարզեն:





























