Հայաստանում ընդունվել է 2014-2018թթ. վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի հայեցակարգը:

Կառավարության մայիսի 29-ի նիստում հաստատված ծրագրում  նշվում է, որ  2006թ. Հայաստանում հաղթահարվել էր Մալարիան, մշտական պրոֆիլակտիկ միջոցառումներ են ձեռնարկվում դրա կրկին ի հայտ գալը կանխարգելելու համար:

Պահպանվում է լեյշմանիոզով եւ տուլարեմիայով վարակվելու վտանգը: Նշվում է պարբերական վարակազերծման միջոցառումներ անցկացնելու անհրաժեշտությունը, այդ թվում նաեւ ՝դաշտային, հատկապես բնակավայրերի եւ հանգստյան գոտիների տարածքում: Նախատեսվում է նաեւ վերահսկել հարուցիչները փոխանցողների, այդ թվում նաեւ մանր կրծողների բազմացումը: