Բրիտանացի մասնագետները պարզել են, որ նիհարելու համար օպտիմալ տարիքը 30-35 տարեկանն է: Իսկ ավելի կոնկրետ` տղամարդկանց համար` 31, կանանց` 32: Եզրահանգման համար շուրջ 1000 բրիտանացիների մասնակցությամբ իրականացված հետազոտության արդյունքներն են հիմք ծառայել:
Պարզվել է, որ հիշյալ տարիքը նիհարելու համար ամենաբարձր հնարավորություններն ու խթաններն է ստեղծում:
30-35 տարեկանում շատերի մոտ ժամանակը հետ շրջելու, երիտասարդանալու ցանկություն է առաջանում: Մարդիկ սկսում են ավելի ճիշտ սնվել եւ դիետա պահպանել: Բացի այդ, տարբեր մարզասրահներ եւ ֆիթնես-կենտրոններ հաճախելու միջոցների պակաս չի զգացվում: Կանանց պարագայում նիհարելու խթան հանդիսացող եւս մեկ գործոն կա` երեխա ունենալու ցանկություն է առաջանում, իսկ վիժումից խուսափելու համար քաշին հետեւել է պետք:
Գիտնականների համոզմամբ, ավելի ուշ տարիքում մարդիկ սկսում են ընդունել իրենց այնպես, ինչպես կան: Դեռ ավելին` ժամանակ չեն ունենում սեփական անձով զբաղվելու համար, քանի որ ամբողջ հոգսը աշխատանքին եւ ընտանիքին է ուղղված:




























