Ամենամեծ թվով գեր մարդիկ ապրում են ԱՄՆ-ում եւ Չինաստանում, գրում է The South China Morning Post-ը՝ վկայակոչելով նոր ուսումնասիրությունը: Փորձագետները  եզրակացրել են, որ աշխարհում ավելորդ քաշ ունի 2,1 միլիարդ մարդ:

Գեր մարդկանց մեծամասնությունն ապրում են տասը երկրներում, որոնց ցուցակում առաջատարն են ԱՄՆ-ն (86,9 միլիոն) եւ Չինաստանը (62 միլիոն):

Ուսումնասիրությունն անցկացրել են Վաշինգթոնի համալսարանի Institute for Health Metrics and Evaluation-ի մասնագետները: Նրանք իրենց եզրակացությունները հրապարակել են The Lancet ամսագրում, փոխանցում է gazeta.ru-ն:

Գիտնականներն ուսումնասիրել են 188 երկրի տվյալ՝ 33 տարվա ընթացքում եւ պարզել, որ  բնակչության 30%-ն ունի ավելորդ քաշ կամ  տառապում է ճարպակալմամբ:  1980թ. նրանց քանակը  857 միլիոն էր: