Մինչեւ 2014թ. ավարտը ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգն ավելի քան 11 հազար պայմանագրային զինծառայողների կզորակոչի:

ՀՌՕ մամուլի ծառայությունից ստացված հաղորդագրության համաձայն, տարվա ընթացքում պայմանագրային ժամկետն ավարտած կամ զինվորական ծառայության ընթացքում խախտումներ թույլ տված շուրջ 1,5 հազար զինծառայող է զորացրվել:

Հյուսիսկովկասյան օկրուգի հետ միասին, 2014թ. զորակոչված պայմանագրային զինծառայողների թիվը շուրջ 15 հազար է կազմելու: