Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 29 շենքի մոտ, մայիսի 28-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, այնուհետեւ բախվել նույն շենքի մոտ կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























