Սեւան-Երեւան ճանապարհի 29-րդ կմ-ին, մայիսի 28-ին, ժամը 16.50-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի ծառին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: