Ավստրիայում գտնվող Kernhof մասնավոր կենդանաբանական այգին ցնցվել է անհավատալի դեպքից: Այնտեղ միանգամից 5 սպիտակ վագրիկներ են լույս աշխարհ եկել, ինչը հազվադեպ երեւույթ է կենդանական այդ տեսակի համար:

Euromag-ի հաղորդմամբ, կենդանաբանական այգու այցելուներն այս շաբաթ բենգալական վագրիկներին տեսնելու հնարավորություն են ստացել: Ընդ որում, փոքրիկների ներկայացման պաշտոնական արարողություն է կազմակերպվել, որտեղ հնչել են նրանց անունները` Լալի, Լելա, Լիլա, Լուլու եւ… Օբամա:

Ներկայումս նրանց ամենից շատ ուտելն ու քնելն է դուր գալիս: Դե իսկ կենդանաբանական այգում ուրիշ հոգս փոքրիկները դժվար թե գտնեն:

Հաստատության աշխատակիցների համոզմամբ, բնական պայմաններում նրանք կենդանի մնալու շատ քիչ շանսեր կունենային: