Իտալական Վենետո քաղաքում Եվրոպայի էկոլոգիապես ամենամաքուր տունն են կառուցել: Տրեվիզո շրջանի գյուղական միջավայրում գտնվող վիլլան Էնրիկո Մորետտի Պոլիգատոյին եւ նրա կնոջը` Կալուդիա Բաջոյին է պատկանում:
Նրանց տունը Եվրոպայում առաջին անգամ Էներգապես արդյունավետ եւ էկոլոգիապես մաքուր նախագծման առաջարկներին լիարժեք համապատասխանության մասին սերտիֆիկատ է ստացել: Այն շրջակա միջավայրի վրա զրոյական ազդեցություն է թողնում:
Տան շինարարությունն իրականացնելիս միայն վերամշակվող նյութեր են կիրառվել, իսկ կենցաղի համար անհրաժեշտ էներգիան երկրաջերմային եւ ֆոտոէլեկտրական աղբյուրներից է ստացվում:
Բացի այդ, Euromag-ի հաղորդմամբ, շինարարները անձրեւաջրերի կրկնակի օգտագործման համակարգ են ներդրել, իսկ տան ներսի օդը փոշի, մանր միջատներ եւ այլ մանրէներ հեռացնող ֆիլտրերի շնորհիվ միշտ թարմ ու զով է մնում:
«Անտառում ապրելու պես մի բան է, ուղղակի գլխավերեւում կտուր ունես», - ասում է Էնրիկո Մորետտի Պոլեգատոն, հավելելով, որ մեծ պատուհանները տան ներքին հարդարանքը շրջակա միջավայրին առավելապես մոտեցնելու հնարավորություն են ընձեռում:
Տանտերերն իրենց նախագիծն ընդլայնելու մտադրություն ունեն: Չէ՞ որ այդ կերպ միաժամանակ եւ կյանքի որակն է բարձրացվում, եւ բնության ու երկրի նկատմամբ արժանի հարգանք դրսեւորվում:





























