Աերոտիեզերական բժշկության ամերիյան դպրոցի գիտնականների նոր ուսումնասիրության համաձայն՝ բարձրադիր վայրերում ապրելը կարող է կանխարգելել ճարպակալումը:
Գիտնականներն ուսումնասիրել են ավելորդ քաշով զինծառայողների, որոնք բնակվում են Նահանգների տարբեր բարձրության տարածքներում, եւ հայտնաբերել են, որ բարձրադիր վայրերում ծառայողների մոտ փոքր հավանականությամբ էր զարգանում ճարպակալումը: Ըստ գիտնականների՝ բարձրլեռնային շրջանների զինվորների մոտ ճարպակալման զարգացման վտանգը 41%-ով քիչ է եղել, փոխանցում է Kedem-ը:
Ուսումնասիրության ընթացքում արված եզրակացությունները հաստատվում են ԱՄՆ «ամենանիհար» եւ «ամենագեր» քաղաքների ցուցակով. ոչ այնքան բարձրադիր քաղաքներում բնակչությունը տառապում է ճարպակալումից, եւ հակառակը:
Գիտնականները դա բացատրում են նրանով, որ երբ օրգանիզմը մեծ բարձրությունում զրկված է անհրաժեշտ թթվածնից, ախորժակը զսպող լեպտին հորմոնի մակարդակն աճում է:





























