Կրեշչատիկի վրաններում բնակվող մարդկանց հետ բանակցություններ են ընթանում. նրանց այլընտրանքային զբաղմունքի տարբերակներ կառաջարկվեն: ՈւՆՆ գործակալության հաղորդմամբ, հիշյալ տեղեկությունն այսօր` մայիսի 29-ին Ուկրաինայի գերագույն ռադայի կուլիսներում խորհրդարանականներից մեկը` Վիտալի Կլիչկոն է փոխանցել:
«Մենք այդ մարդկանց պետք է այլընտրանք առաջարկենք: Նրանց մի մասը ցանկանում է Ուկրաինայի շահերն այսուհետ էլ պաշտպանելու նպատակով Ազգային գվարդային անդամագրվել: Կան նաեւ այնպիսիք, որոնք աշխատանքի տեղավորման կարիք ունեն: Մենք պատրաստ ենք բոլոր տարբերակները քննարկել», - հայտարարել է Կլիչկոն:
Նրա խոսքով, մայդանականները կարող են մայրաքաղաքի նոր իշխանությունների առաջ կոնկրետ խնդիրներ եւ իրականացման ժամկետներ դնել:
«Կիեւցիների մեծամասնությունը գտնում է, որ հարկավոր է նորմալ կյանքի վերադառնալ, բարիկադներն էլ` աստիճանաբար հավաքել», - ընգծել է նա:





























