Հայաստանը շարժվում է Եվրասիական միության անդամակցության գործընթացի շրջանակներում՝ իր վերցրած պարտավորություններին համապատասխան: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը: «Հույս ունենք, որ մեր գործընկերները ժամանակին դրան կարձագանքեն, եւ բարդություններ չեն ծագի»,-ասել է նա:
Հիշեցնենք, Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաեւը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 29-ին ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը: Նիստին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որն առաջարկել է քննարկել մինչեւ հունիսի 15-ը Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել է կարճ ժամանակում Հայաստանի հետ փաստաթուղթը ստորագրելու անհրաժեշտությունը:




























