Հայաստանում Արգենտինայի Հանրապետության Դեսպանությունը Երեւանի Կոնգրես հյուրանոցում տոնել է Մայիսյան Հեղափոխության 204-րդ ամյակը:
Մայիսի 25-ը հիշատակվում է որպես 1810թ.-ի Մայիսյան Հեղափոխության եւ Առաջին Հայրենական Կառավարության ստեղծման օր, որը սկիզբ դրեց ազգային ազատագրման գործընթացին` ավարտվելով 1816թ. հուլիսի 9-ին Անկախության Հռչակագրով:
Դեսպան Դիեգո Է. Ալվարեզ Ռիվերան իր ելույթում անդրադարձավ Մայիսյան Հեղափոխությանն ու դրա պատմական նշանակությանը, ինչպես նաեւ մատնանշեց մեր երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամական բարձր մակարդակը եւ երկկողմ հարաբերությունները:
Արգենտինայի Ազգային Տոնին ներկա գտնվեցին բարձրաստիճան պաշտոնյաներ, Դիվանագիտական Կորպուսի անդամներ, ազգային եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, մշակույթի եւ արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ եւ Հայաստանում արգենտինյան համայնքի անդամներ:
Ընդունելության ընթացքում մատուցվեց արգենտինյան գինի եւ բնորոշ ուտեստներ, ինչպես նաեւ ներկայացվեց արգենտինյան տանգոյի կատարում:






























