Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 7-ին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ժողովրդական պատգամավոր յուրի Ստեցը:

Տեղեկատվությունը ՈՒՆԻԱՆ-ի հետ զրույցում հաստատել է պորոշենյոի շտաբի ներկայացուցիչ Իրինա Ֆրիզը:

Նա նաեւ նշել է, թե երդմնակալության հետ կապված արարողությունների պլանով Անկախության Մայդանում որեւէ միջոցառում չի կայանալու: