Թուրքիայի Սահմանադրական դատարանը բավարարել է փաստաբանների եւ պատգամավորների հայցերը, որոնք պահանջում էին վերականգնել օգտատերերի մատչումը YouTube: ՍԴ-ն հիմնավոր է համարել, որ կայքի արգելափակումը «խախտում է քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը»:

ՍԴ-ին հայցեր էին ներկայացրել Թուրքիայի փաստաբանների կոլեգիայի մի քանի անդամներ եւ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորներ: ՍԴ որոշումը պետք է ուղարկվի հեռահաղորդակցության վարչություն եւ կապի նախարարություն: ՍԴ-ն նրանցից պահանջելու է դադարեցնել խախտումը եւ վերականգնել մատչումը:

Թուրքիայում YouTube-ից չեն կարողանում օգտվել մարտի 27-ից: