Հայաստանը պատրաստվում է դյուրացնել անցագրային ռեժիմն ԱՄՆ-ի հետ: Այդ մասին խորհրդարանում մայիսի 29-ին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը:
Նա նշել է, որ Հայաստանը կպահպանի բարձր մակարդակում ԱՄՆ-ի հետ քաղաքական երկոխսությունը. քննարկվում են հարցրե սկսած սիրիական ճգնաժամից մինչեւ երկկողմանի հարաբերություններ:
Ինչ վերաբերում է անցագրային ռեժիմի մեղմացմանը, այդ հարցի շուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: «Ինքը գործընթացը վկայում է հարաբերությունների բարձր եւ աճող մակարդակի մասին»,- հավելել է նա: Ամենայն հավանականությամբ, կողմերը միմյանց կառաջարկեն նույն պայմանները, ինչպես որ Հայաստան-ԵՄ բանակցությունների ընթացում. ԱՄՆ-ի քաղաքացիները կկարողանան առանց վիզաների Հայաստան այցելել, Հայաստանի քաղաքացիների որոշ խմբեր՝ գիտնականներ, մարզիկներ, մշակույթի գործիչներ, դրանք դյուրացված կարգով կստանան: Բացի այդ, ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան 10 տարի ժամկետով վիզա ստանալ:





























