Աբխազիայի իշխանությունն ու ընդդիմությունը պայմանավորվել են սկսել երկխոսությունը՝ երկրում ներքաղաքական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Նուգզար Աշուբան՝ նշելով, որ որոշումը կայացվել է ռուսական միջնորդությամբ:
Նրա խոսքով, կողմերը քննարկել են ընդդիմության պահանջներն ու իշխանության առաջարկները: Ընդդիմությանը բանակցություններում ներկայացնելու է Վիտալի Գաբնիան, իսկ իշխանությանը՝ Նուգզար Աշուբան:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին կայացել է հակակառավարական հանրահավաք, որի մանսակիցները պահանջել են նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականը: Ընդդիմադիրները ներխուժել էին նախագահի նստավայր: Բանակցությունների ընթացքում Անկվաբը համաձայնվել էր կառավարության հրաժարականին:





























