Հայաստանը Չինաստանի հետ քննարկում է Հանրային հեռուստատեսության վերազինման ծրագիրը: Այդ մասին խորհրդարանում մայիսի 29-ին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը:
Մեկ այլ ծրագիր է Հայաստանում տարածաշրջանային նշանակության դպրոցի ստեղծումը, նաեւ մաքսակետերի համար սքաներ գնելու արտոնյալ վարկի ծրագիրը: «Վարկի պայմաններն այնպիսին են, որ փաստացի օգնություն են»,- նշել է Մանասարյանը:
Եւ իհարկե, ըստ փոխնախարարի, չինական ընկերությունները պահպանում են Հայաստանի ենթակառուցվածքային խոշոր նախագծերի նկատմամբ հետաքրքրությունը՝ Իրան-Հայաստան երկաթգծի եւ Հյուսիս-Հարավ մայրուղու, ասել է փոխնախարարը:





























