Ուկրաինան Համաշխարհային բանկից 750 մլն դոլար վարկ է ստացել «Զարգացման քաղաքականության առաջին վարկի» շրջանակներում, ասվում է Ուկրաինայի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:

«Ուկրաինայի եւ Համաշխարհային բանկի միջեւ համաձայնագիրը կնքվել է մայիսի 26-ին: Վարկը տրվել է 16 տարով, որից 7 տարին արտոնյալ պայմաններով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Միջոցներն օգտագործվելու են ռազմավարական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների համար՝ երկրի ճգնաժամը կարգավորելու եւ ֆինանսատնտեսական վիճակը կայունացնելու: