Կառավարությունը ներդրումային փաթեթ կպատրաստի Արաբական Միացյալ Էմիրաթների գործարարների համար: Այդ մասին խորհրդարանում մայիսի 29-ին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը:

Նա հաղորդել է, թե առաջիկայում ՀՀՀայաստան է ժամանելու գործարար պատվիրակություն, որի հետ քննարկվելու են հնարավոր ներդրումները:

Փոխնախարարը նաեւ նշել է, թե վերջին ամիսների ընթացքում ծրագրվում է ԱՄԷ-ում Հայաստանի նստավայրով դեսպանատուն բացել: «Դեսպանատան բացումը նաեւ նպաստելու է մեր հարաբերությունների զարգացմանը: Հաշվի առնելով այդ երկրի առանձնահատկությունը, կարելի է խոսսել տնտեսական բաղադրիչի իրական ակտիվացման մասին»,- նշել է նա: