Աբխազիայի խորհրդարանը, որ հինգշաբթի առավոտյան նիստ է գումարելու, քննարկելու է մեկ հարց՝ նախագահի պաշտոնանկությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ժողովրդական ժողովի աշխատակազմից:
Ինչպես հրապարակում հավաքվածներին հայտնել է պատգամավոր Ախրա Բժանիան, անկախ մյուս պատգամավորների մասնակցությունից, նիստը կայանալու է:
Ըստ Սահմանադրության, նախագահի կողմից իր տված երդման խախտման դեպքում նա կարող է հեռացվել պաշտոնից: Նման որոշում կայացնում է խորհրդարանը գերագույն դատարանի վճռի հիման վրա, պատգամավորների ընդհանուր թվի երկու/երրորդով:





























