Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 29-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին եւ ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու կողմից Արցախին ցուցաբերվող աջակցությունը` այն համարելով անկեղծ բարեկամության ու մարդասիրության դրսեւորում: