Սերբիայում օրեր առաջ տեղի ուենցած ջրհեղեղը խլել է 51 մարդու կյանք, հայտնել է երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը երկրի Նարոդնա Սկուպշչինայի (խորհրդարանի) նիստում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, փորձաքննությունը ցույց է տվել, որ զոհերից 24-ը խեղդվել են, մեկը մահացել է սողանքից, եւս 26 մարդ, որոնք հայտնվել էին հեղեված տարածքներում, մահացել են «բնական պատճառներով»: Որպես պատճառներից մեկը վարչապետը նշել է սթրեսից ստացված սրտի նոպան: Եւս չորս մարդ անհետ կորած են համարվում, ասելէ Վուչիչը:
Նա նշել է, թե սերբական կառավարությունն արել է ամեն ինչ՝ արագ արձագանքելու եւ միջոցներ ձեռնարկելու համար:





























