Բրիտանական Արեւմտյան Միդլենդ շրջանում գտնվող սաֆարի-պարկում աֆրիկյան թիղը կնճիթի օգնությամբ «սելֆի» է արել բջջային հեռախոսով, որն ընկել էր այցելուներից մեկի ձեռքից, հաղորդում է Daily Mail-ը:

Այցելուներից 23-ամյա Սքոթ Բրայերլին պատմել է, թե հեռախոսն ընկել է իր ձեռքից, իսկ ինքը վախեցել է իջնել մեքենայից, քանի որ փղերը գալիս էին իրենց ետեւից: «Փիղը կանգնեց հեռախոսի մոտ, ինձ թվաց՝ ուտելիքի տեղ է դրել»,- ասել է Բրայերլին:

Որոշ ժամանակ անց այգու աշխատակիցները վերադարձրել են հեռախոսը, որում նա հայտնաբերել են փղի նկարը: «Սելֆիի» հեղինակը Լատաբե անունով էգ փիղն է եղել, որը պատահաբար կնճիթով դիպել է էկրանին: