Աբխազիայում ընդդիմությունը ժողովրդական վստահության ժամանակավոր խորհուրդ է ստեղծել՝ բաղկացած 21 անձանցից: Դրա կազմում ընդգրկվել են «Աբխազիայի ժողովրդական միասնության ֆորումի» նախագահ Ռաուլ Խաջիմբան, նրա տեղակալ Դաուր Արշբան, Վետերանների «Արուաա» միության նախագահ Վիտալի Գաբնիան, Աբխազիայի հերոս Շամիլ Աջինբան, Բեսլան Բուտբան եւ այլք:

Ժամանակավոր խորհրդի ստեղծման մասին հանրահավաքում հայտարարել է Շամիլ Աձինբան, հանրահավաքի մասնակիցները առանձին քվեարկել են այդ մարմնի ստեղծման, ապա կաքզմում ընդգրկվածների համար:

Հանրահավաքում ելույթ է ունեցել Ռաուլ Խաջիմբան եւ կոչ արել առանց խորհրդի գիտության արմատական քայլեր չանել:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին խորհրդարանը դիմել է նախագահ Ալեքսանդր Անկվաբին եւ կոչ արել վաղաժամ ցած դնել պարտականությունները: