Աֆրիկյան միությունը մանկական ամուսնությունները արմատախիլ անելու լայնամասշտաբ արշավ է սկսել, որը լայնորեն տարածված է այդ աշխարհամասում:
Ընկերության շտաբ բնակարանը գտնվում է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Երեխաների եւ մինչեւ 18 տարեկան դեռահասների շրջանում ամուսնությունները գլոբալ երեւույթ են, բայց Աֆրիկան այդ առումով առավել անպարենպաստ տարածաշրջանն է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փորձագետների տվյալներով՝ ավելի քան 17 մլն աֆրիկացի աղջիկների հարկադրում են ամուսնանալ անչափահաս տարիքում: Թեեւ տեղի բարեգործական կազմակերպությունները երկար տարիներ հանդես են գալիս մանկական ամուսնություններն արգելելու առաջարկով, առաջին անգամ այդ երեւույթի դեմ պայքարին միացել են ՄԱԿ-ի շատ երկրներ ու կազմակերպություններ:




























