Չինացի գյուտարար Հե Լիանգչաի(He Liangcai) հայտնի է դարձել տրանսպորտային միջոցի շնորհիվ, որը նա հավաքել է ճամպրուկից եւ սկուտերի մասերից:
«Էլեկտրաճամպրուկը» կարող է մինչեւ 20 կմ/ժ արագություն զարգացնել, երկու ուղեւորով 50 կմ հեռավորություն հաղթահարել:
Գյուտարարի խոսքով՝ օդանավակայանի կամ երկաթուղային կայարանի մի ծայրից մյուսը ճամպրուկը ձեռքին անցնել երբեմն այնքան դժվար է, որ ստիպված ես լինում բեռնակիր վարձել:
«Էլեկտրաճամպրուկ» ստեղծելու գաղափարը չինացու մոտ ծագել է հանկարծակի, երբ նա օդանավակայանում հիշել է, որ ուղեբեռը տանն է մոռացել եւ ստիպված է եղել հետ վերադառնալ: Այդ պատճառով նա ուշեցել է ինքնաթիռից եւ ուղեւորությունն ԱՄՆ ստիպված է եղել հետաձգել:





























