Չինաստանում Ալատան Սյա անունով կինը 10 տարի ապրել է ասեղները մարմնում: Ողջ այդ ընթացքում նա բողոքել է ծակոցներից, բայց չի իմացել, թե որն է դրա պատճառը:
Միայն ռետգնենից հետո է կինը պարզել, որ իր մարմնի տարբեր օրգաններում սովորական կարի ասեղներ կան: Բժիշկները ասեղները գտել են կնոջ թոքերցի մեկում, երիկամում, ոտքի մեջ եւ էլի մի քանի ներքին օրգաններում:
Ասեղ է հայտնաբերվել նաեւ սրտից 3 սմ հեռավորության վրա, հաղորդում է TCH.ua-ն:
Չինացի բժիշկները ասեղների հեռացումը գնահատել են 28 հազար դոլար:
«Իմ նախկին ամուսինը հաճախ էր ինձ ծեծում: 2002-ին ես հեռացա նրանից եւ տեղափոխվեցի ծնողներիս մոտ: Երբ ծնողներս տանը չէին լինում, նա գալիս էր ու ծեծում ինձ այնպես ուժեղ, որ ես ուշաթափվում էի: Ծնողներս ասացին, որ երբ իրենք վերադարձել են, նախկին ամուսինս փախել է: Իմ մարմնի մոտ նրանք ասեղների կույտ էին հայտնաբերել: Ամենայն հավանականությամբ, նա այդ ասեղները խրել էր մարմնիս մեջ»,-նշել է կինը:





























