ԱՄՆ ՌՕՈՒ-ի հրամանատարությունը RQ-4 Global Hawk անօդաչու  երկու օդանավ է տեղակայել Ճապոնիայի Հոնսյու կղզու Աոմորի պրեֆեկտուրայի ամերիկյան  «Միսավա»  ռազմակայանում:

Անօդաչու թռչող սարքերը Ճապոնիա ուղարկվել են Խաղաղ օվկիանոսի ամերիկյան Գուամ կղզուց եւ հեռակառավարվելու են Քալիֆորնիայից, փոխանցում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Associated Press-ը:

Նշվում է, որ անօդաչու սարքերի շնորհիվ մեծանում են ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրին եւ Չինաստանի ծովային գործողություններին հետեւելու ԱՄՆ-ի հնարավորությունները: Global Hawk անօդաչու սարքերն օգտագործելը  կարող է նպաստել  տարածաշրջանում տարերային աղետների հետեւանքները գնահատմանը: