Միացյալ Նահանգներում գտնվող Օուքլենդ քաղաքի միջնակարգ դպրոցների մեկի պահակը մանկական ուղեղային կաթվածքով տառապող աշակերտի նկատմամբ հարձակում իրականացնելու մեջ է մեղադրվում:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, կրթարանի երկու պահակները փորձել են համոզել դպրոցականներին, որ դասարան վերադառնան, սակայն նրանցից մի քանիսը, այդ թվում` հաշմանդամի սայլակով տեղաշարժվող երեխան, հրարաժարվել են նրանց հրահանգը կատարել: Ի պատասխան, տղամարդկանցից մեկը սայլակն ուժով գլորելու փորձ է արել, սակայն հիվանդ դպրոցականը դիմադրել է պահակին եւ, իր հերթին, նրա ձեռքից ազատվելու փորձեր արել: Արդյունքում անչափահասին ձեռնաշղթաներ են հագցրել եւ դասարանի ուղղությամբ տեղաշարժել: Վերջինս, այնուամենայնիվ, հասցրել է մեկ հարված ուղղել պահակին:
Հաստատության տնօրենի խոսքով, ամենայն հավանականությամբ հենց դրանից հետո էլ պահակային ծառայության աշխատակիցը պատասխան մի քանի հարված է հասցրել երեխային եւ դուրս նետել սայլակից, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:
Վնասվածքներ ստացած դպրոցականին հիվանդանոց են տեղափոխել, իսկ պահակը ձերբակալվել է:





























