Ինտեգրացիան ծայրահեղ ձեռնտու է Ռուսաստանին, Բելառուսին եւ Ղազախստանին, հատարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Անկախ նրանից` դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե` ոչ, բայց ինտեգրումը մեր երկրների տնտեսությունները, հետեւապես էլ` մարդկանց կենսակերպը որակապես փոխելու հնարավորություն է ընձեռում, ինչը յուրաքանչյուր իշխանության համար բարձրագույն արժեք է: Երկարատեւ աշխատանքից հետո վերջապես արդյունքի ենք հասել, եւ բոլորս շատ ուրախ ենք դրա համար», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Մեդվեդեւը:

Նրա գնահատմամբ, ԵԱՏՄ ստեղծման մասին պայմանագրի նախապատրաստման եւ ստորագրության գործում առանձնակի դերակատարում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Նույնիսկ երբ վիճաբանում էինք ինչ-որ հարցի շուրջ, միշտ գիտակցում էի, որ Բելառուսի Հանրապետության նախագահն անկեղծորեն ցանկանում է ինտեգրացիան կայացած տեսնել», - հայտարարել է վարչապետը: