ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արեւելքում ռազմական գործողության վերաբերյալ:

Կրեմլի մամուլի ծառայությունը փոխանցում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:

«Հույս է հայտնվել, որ Ուկրաինայի նոր ղեկավարությունը կդադարեցնի ուժային գործողությունները քաղաքացիական հասարակության դեմ եւ մարզերի ներկայացուցիչների հետ ուղղակի երկխոսություն կհաստատի», - ասվում է հաղորդագրության մեջ: